36-ամյա պարեկը հանկարծամահ է եղել. նրա մահից մի քանի ժամ առաջ մահացել էր նաև տատիկը

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Հունիսի 30-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 19:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Լոռու մարզային վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել «Ստեփանավան» բժշկական կենտրոնից և հայտնել են, որ Ստեփանավանի պոլիկլինիկայից «Կվինկեի այտուց» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ տեղափոխվածը գիտակցության չգալով՝ շնչառական ուղիների ամբողջական խցանման և սրտի կանգի հետևանքով, հանկարծամահ է եղել:

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Տաշիր քաղաքի բնակիչ 36-ամյա Գևորգ Մարդոյանն է:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նա աշխատում էր ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Լոռու մարզի գումարտակի 1-ին վաշտի 3-րդ դասակի պարեկ և իր մահից 1-1,5 ժամ առաջ էլ, ըստ նախնական տեղեկությունների, ալերգիայից տանը մահացել է նրա տատիկը:

Դատաբժշկի նախնական եզրակացությունների համաձայն՝ տատիկի և թոռան դիակների արտաքին զննությամբ բռնության հետքեր չեն հայտնաբերվել:

Նշանակվել են դիակների դտաբժշկական փորձաքննություններ:

Դեպքի փաստով Ստեփանավանի քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Оставьте комментарий