Մոսկվայի Օնեժսկի փողոցում մայրը դանակահարել է 10 ամսական երեխային։ Mash տելեգրամյան հարթակի տեղեկություններով՝ երեխայի հայրը աշխատանքից տուն է եկել, իսկ շեմին դանակով կինը հարձակվել է իր վրա։ Նա փակել է նրան բնակարանում և անմիջապես զանգահարել 112։ Ժամանելուց հետո ոստիկանները հայտնաբերել են 10 ամսական երեխայի դին՝ դանակի մի քանի վնասվածքներով։ Ինչպես հայտնի է դարձել, ձմռանը կինը հայտնվել է հոգեբուժարանում՝ նա դուրս է գրվել միայն գարնանը։