Համեստ, ընկերասեր, հումորով․ բերձորցի Երվանդի զոհվելուն ոչ ոք չի հավատում

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Ադրբեջանական հերթական ագրեսիայի հետևանքով, հունիսի 28-ին Մարտակերտի և Մարտունու ուղղությամբ զոհվել են ՊԲ 4 զինծառայողներ՝ Արմո Աբգարյանը, Սամվել Թորոսյանը, Երվանդ Թադևոսյանը և Գագիկ Բալայանը:

20-ամյա Երվանդ Թադևոսյանը Բերձորից էր, տան ավագ որդին։ MediaHub-ի հետ զրույցում զինծառայողի դպրոցի տնօրեն Հասմիկ Հակոբյանը պատմեց, որ տղան խելացի էր, համեստ,  ընկերասեր ու հումորով։

«Բազմիցս մասնակցել է դպրոցական միջոցառումներին, վայելում էր թե՛ դասընկերների, թե՛ ուսուցիչների սերն ու հարգանքը»,-պատմեց Հակոբյանը։

Երևանդի դասընկերը, որը չցանկացավ ներկայանալ MediaHub-ին պատմեց, որ դասընկերոջ զոհվելու լուրը բոլորին է ցնծել, ոչ ոք չի հավատում, որ Երվանդին այլևս չեն տեսնի։

«Ինքը շատ հայրենասեր էր,  բայց չէինք էլ կարող մտածել, որ նման բան կլիներ իր հետ։ Մեծ կորուստ է»,-ասաց դասընկերը։

Оставьте комментарий