Սպասվում է կարկուտ. եղանակը Հայաստանում

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Հանրապետության տարածքում`

Հունիսի 28-ի ցերեկը, 29-30-ը, հուլիսի 1-ի ցերեկն առանձին շրջաններում, հուլիսի 1-ի գիշերը շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հունիսի 30-ի երեկոյան և հուլիսի 1-ի գիշերն առանձին հատվածներում՝ ինտենսիվ։ Հունիսի 28-30-ը, հուլիսի 1-ին առանձին հատվածներում սպասվում է նաև կարկուտ։ Հուլիսի 2-3-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին՝ արևմտյան՝ 3-6 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։

Երևան քաղաքում`

Հունիսի 28-ի երեկոյան ժամերին հնարավոր է, 29-30-ը, հուլիսի 1-ի գիշերը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։ Հուլիսի 1-ի ցերեկը, 2-3-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Երևան քաղաքի հունիսի 29-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

· Օդի առավելագույն ջերմաստիճան` 37.50C (2018 թ.)

· Օդի նվազագույն ջերմաստիճան`  9.40C (1994 թ.)

· Օդի միջին օրական ջերմաստիճան` 23.20C

Оставьте комментарий