20-ամյա տղայի դի է հայտնաբերվել

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Հունիսի 25-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը ժամը 21.00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Գոգոլի 9-րդ շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան և հեռախոսի զանգերին։

Տեղում տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Արամ Բարսեղյանն ու Արկադի Գրիգորյանը։ Ժամանել է նաև Ոստիկանության Քանաքեռ-Զեյթուն բաժնի հերթապահ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ։ Փրկարարները, բացելով տան դուռը, ննջասենյակում՝ անկողնում, հայտնաբերել են նույն տան բնակիչ, 20-ամյա Կառլեն Բ․-ի դին։

Այս պահին տեղում աշխատում է Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթունի քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետի և ավագ քննիչի գլխավորությամբ։ Քննիչի որոշմամբ, նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։

Оставьте комментарий