Երևանում վթարի է ենթարկվել 67 համարի ավտոբուսը

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Հունիսի 22-ին, ժամը 23։54-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Էրեբունու և Բելինսկու փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Բելինսկու և Սասունցի Դավթի փողոցների խաչմերուկում բախվել են թիվ 67 երթուղին սպասարկող «JAC» մակնիշի ավտոբուսը (վարորդ՝ Ն. Թ., ծնված 1997 թ․) և «Infiniti» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա. Հ., ծնված 1992 թ․), վերջինիս ուղևոր Հ. Թ.-ն (ծնված 1995 թ.) հոսպիտալացվել է «Նաիրի» ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են բավարար։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները։

Оставьте комментарий