Վաղ առավոտյան ուժգին երկրաշարժ է տեղի ունեցել Սև ծովում՝ Ղրիմի ափերի մոտ․ հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը։
Էպիկենտրոնը գտնվել է 10 կմ խորության վրա՝ Սևաստոպոլից եւ Բալակլավայից ոչ հեռու։
Եվրոպական սեյսմոլոգիական կենտրոնի փորձագետների տվյալներով՝ ստորգետնյա ցնցումները սկսվել են առավոտյան 06:42-ին: Ցերեկը հնարավոր են հետցնցումներ։
Երկրաշարժի ուժգնությունը կազմել է 4,6 մագնիտուդ։ Ավերածությունների կամ զոհերի մասին տեղեկություններ չկան: