ՌԴ ՊՆ-ն Ուկրաինայի զինված ուժերի երկու հարձակման փորձ է հետ մղել

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

ՌԴ ԶՈւ զինծառայողները Զապորոժիեի ուղղությամբ՝ Լևադնոեի և Պյատիխատկիի շրջանում, ձախողել են Ուկրաինայի Զինված ուժերի կողմից հարձակման երկու փորձ։ Այս մասին հայտնել է «Վոստոկ» զորքերի խմբավորման մամուլի կենտրոնի ղեկավար Օլեգ Չեխովը։

«Զապորոժիեի ուղղությամբ Ուկրաինական ԶՈՒ հարձակումը խափանվել է։ Ոչնչացվել է երկու տանկ, երկու մարտական ​​զրահամեքենա և առաջացող կենդանի ուժի մինչև 70 տոկոսը»,- ասել է նա։

Բացի այդ, ըստ Չեխովի, հետ է մղվել հարձակումը Պյատիխատկիի վրա։ ՀՕՊ միջոցները խոցել են երկու անօդաչու սարքեր։

Оставьте комментарий