Թուրքական «Ֆեներբահչեի» խաղացողը այցելել է Ծիծեռնակաբերդ եւ Ցեղասպանությունը դատապարտող գրառում արել

Թուրքական «Ֆեներբահչե» բասկետբոլային ակումբի ամերիկացի խաղացող Նայջել Հեյսը Երեւանում այցելել է Ցեղասպանության զոհերի հուշահամալիր եւ թանգարան եւ իր Ինստագրամի էջի «սթորի» բաժնում Հայոց ցեղասպանությունը դատապարտող գրառում արել։

Հայտնի բասկետբոլիստը Ծիծեռնակաբերդ այցելելուց հետ ինստագրիամի իր «սթորի» բաժնում կիսվել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրի լուսանկարներով, ինչպես նաեւ տեղադրել Հայոց ցեղասպանության գլխավոր կազմակերպիչների նկարները եւ նշել նրանց որպես Հայոց ցեղասպանության «դիրիժորներ»։

Նայջել Հեյսի այս գրառումը մեծ աղմուկ է բարձրացրել Թուրքիայում։ Որից հետո իր էջում բասկետբոլիստը ստիպված է եղել նոր գրառում կատարել, որ ինքը ազգությամբ թուրք չէ, պատմությանը քաջատեղյակ չէ եւ թուրք ժողովրդին վիրավորելու ցանկություն չի ունեցել։

media_20240927_125411_1561098187280449115.jpg (124 KB)

media_20240927_125411_3231509480168720120.jpg (86 KB)

Оставьте комментарий