Հարյուրավոր բեռնատարներ չեն կարողանում մուտք գործել Հայաստան․ Past.am

Past.am-ը գրում է.

Հարյուրավոր հայկական բեռնատարներ արդեն մի քանի օր է՝ կանգնած են հայ-վրացական սահմանին և չեն կարողանում մուտք գործել ՀՀ տարածք։ Վրաստանի Սադախլո անցակետում կանգնած մեքենաների վարորդները պնդում են, թե տեղի ունեցածի պատասխանատուն հայկական կողմն է։ ՀՀ ՊԵԿ Մաքսային ծառայությունը բավարար ջանքեր չի գործադրում բեռնատարների թողունակությունն ավելացնելու, բեռնատարների մուտքը կազմակերպելու համար։

Տեղում մեր թղթակցի հետ զրույցում մի քանի վարորդներ, որոնք չցանկացան հայտնել իրենց անունը, նշում էին, որ հայկական կողմում անհիմն խոչընդոտներ են հարուցվում, արդյունքում թե՛ բեռնատարները չեն կարողանում մտնել Հայաստան, թե՛ վարորդներն են ստիպված սպասել։

Նախնական տվյալներով, վրացական կողմում գրեթե 700 բեռնատար է կանգնած, որոնք սպասում են Հայաստան անցնելու իրենց հերթին։

Оставьте комментарий