ՌԴ-ի կայանատեղիում 4 ավտոբուս է այրվել

Վլադիվոստոկում հունիսի 21-ի առավոտյան խոշոր հրդեհ է բռնկվել ավտոբուսների կայանատեղիում։ Միանգամից չորս կայանված ավտոբուս է այրվել․ այս մասին հայտնում են ՌԴ Արտակարգ իրավիճակների նախարարության Պրիմորսկի գլխավոր վարչությունից։

Արտակարգ իրավիճակների վարչությունից հայտնել են, որ հրդեհը տարածվել է 50 քմ տարածքով։ Հրդեհի հետեւանքով ոչ ոք չի տուժել։

Ըստ մարզային դատախազության՝ անհայտ պատճառներով մեկ ավտոբուս է այրվել (տրանսպորտը շուտով պետք է երթուղի դուրս գար)։ Հրդեհն արագ տարածվել է մոտակայքում կայանված մեքենաների վրա։ Արդյունքում, մինչ հրշեջների ժամանելը, չորս ավտոբուս արդեն այրվել էր։

Հրդեհը մարվել է։ Ներկայում հրդեհի պատճառներն ու հանգամանքները պարզվում են:

Оставьте комментарий