Երևանում «Opel» բախվել է ցեմենտով բեռնված բեռնատարին, վարորդը հիվանդանոցի ճանապարհին մահացել է

Այսօր՝ սեպտեմբերի 14-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 08։15-ի սահմաններում «Opel» մակնիշի ավտոմեքենան Արարատյան փողոցում՝ «Դոբրոցեն» առևտրի կենտրոնի մոտ, բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված բեռնատարին։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդը ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է հիվանդանոց, սակայն ճանապարհին մահացել է։

Պարզվել է, որ կայանված բեռնատարը բեռնված է եղել ցեմենտով։

Աղբյուրի փոխանցմամբ՝ ականատեսները նշել են, որ վթարից հետո 2 աղջիկ իրենց ավտոմեքենայով եկել են դեպքի վայր և միմյանց հետ զրույցում նշել, որ իրենք են դարձել վթարի պատճառ, սակայն պարեկային ավտոմեքենաները նկատելուց հետո հեռացել են։ Այս տեղեկությունը, սակայն, դեռ ճշտվում է։

Оставьте комментарий