Դիրքերից մոտ կես ժամ կրակի ձայներ էին լսվում. ինչ իրավիճակ է Ներքին Հանդում

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Գյուղի ուղղությամբ չեն կրակել, դիրքերից մոտ կես ժամ կրակի ձայներ էին լսվում։ Այս մասին այսօր MediaHub-ին փոխանցեց Կապանի Ներքին Հանդ գյուղի վարչական ղեկավար  Խաչատուր Բաղդասարյանը։

Հիշեցնենք, որ ՀՀ ՊՆ-ն քիչ առաջ հայտնեց, որ հունիսի 20-ին՝ ժամը 15:50-ին, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Ներքին Հանդի և Սրաշենի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ:

«Այս պահին խաղաղ է, կրակոց չկա։ Վիրավորի կամ զոհի մասին տեղեկություն հիմա չունենք»,-ասաց նա։

Լիաննա Թորոսյան

Оставьте комментарий