Մարդիկ միշտ պատրաստ են, զգոն են, խուճապ չկա. Վերին Շորժայում իրավիճակը հանգիստ է

Ադրբեջանական զինուժի նախորդ գիշեր արձակած կրակոցները Վերն Շորժայի դիրքերի ուղղությամբ է եղել, գյուղում չի լսվել, հիմա էլ հանգիստ է վիճակը: Այս մասին NEWS.am-ին հայտնեց Վերին Շորժա համայնքի ղեկավար Արտյոմ Երանոսյանը՝ նշելով, որ գյուղում խուճապ չկա:

«Մարդիկ միշտ պատրզստ են, զգոն են, բայց խուճապ չկա: Մարդիկ զբաղված են իրենց գյուղատնտեսական աշխատանքներով, մեկ ամսից խոտհունձը կսկսի, տեսնենք՝ ոնց են անելու:Խոտհարքները գտնվում  են ադրբեջանցիների վերահսկողության տակ, ինձ թվում է՝ ոչ մեկ չի կարող այդ հատվածներում խոտհունձ անի: Արոտավայրերն էլ են իրենց վերահսկողության տակ, այդ պատճառով անասնաքանակը կիսով չափ կրճատել ենք»,-ասաց նա:

Նա նշեց, որ գյուղից առայժմ արտագաղթ չկա:

Ավելի վաղ ՊՆ-ից հայտնել էին, որ հունիսի 18-ին՝ ժամը 03:20-04:10-ը, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից կրակ են բացել սահմանագոտու արևելյան (Վերին Շորժա, Սոթք) և հարավարևելյան (Ներքին Հանդ) ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ:

Оставьте комментарий