Շաբաթ օրը Սամոայի ափերի մոտ 6,2 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել։ Այս մասին հայտնում է ԱՄՆ երկրաբանական ծառայությունը։
Ըստ աղբյուրի՝ աղետի էպիկենտրոնը գտնվել է հանրապետության մայրաքաղաք Ապիա քաղաքից 173 կմ հարավ-արևմուտք, որտեղ ապրում է ավելի քան 40 հազար մարդ։ Աղբյուրը գտնվել է 10 կմ խորության վրա։
Զոհերի, ավերածությունների կամ ցունամիի սպառնալիքի մասին տեղեկություններ չկան։