Հակառակորդի կուտակումները տեսանելի են․ Ի՞նչ իրավիճակ է Տեղ գյուղում

Սյունիքի մարզի Տեղ գյուղի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ են հնչել այսօրվա կրակոցները։ Այս մասին NEWS.am-ին ասաց Տեղ համայնքի ավագանու անդամ, Արավուս գյուղի նախկին ղեկավար Արգամ Հովսեփյանը:

Նա նշեց, որ իր տունը մոտ է դիրքերին, եւ հակառակորդի կուտակումները տեսանելի են:

Նշենք, որ մեզ հետ զրույցի ընթացքում նույնպես լսվեց ականանետի ձայն:

Ավելի վաղ Պաշտպանության նախարարությունը հաղորդել էր, որ Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները ժամը 11:45-ին կրակ են բացել Տեղի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ՝ կիրառելով նաեւ ականանետ:

Հիշեցնենք, որ ադրբեջանական կողմը երեկ կրակ էր բացել նաեւ Երասխ գյուղի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Կրակոցների հետեւանքով վիրավորում էր ստացել օտարերկրյա 2 քաղաքացի:

Оставьте комментарий